Տեղի է ունեցել ասուլիս՝ նվիրված Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի 7-րդ փառատոնին (Photo)


20:45 , 10 օգոստոս, 2019

Օգոստոսի 10-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ ասուլիս՝ նվիրված Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի 7-րդ փառատոնին: Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը լինելու է օգոստոսի 11-ին Ծախկաձորում և տևելու է մինչև օգոստոսի 15-ը: Փառատոնին մասնակցելու են մի շարք երկրներ ՝ Ճապոնիան, Ռուսաստանը՚, Լեհաստանը՚, Ֆրանսիան, Իրանը: Միջոցառումը իսկական տոնի է վերածվում և լավ տրամադրություն ապահովվում իր բազմազանությամբ: Նշենք նաև, որ հանդիսատեսին կտրամադրվեն անվճար փոխադրամիջոցներ: Սա հրաշալի հնարավորություն է հանդիսատեսի համար ծանոթանալու մնջախաղին, մասնակցելու Master Class-ի, ծանոթանալու street art-ի հետ: Տեղի են ունենալու նաև փակ մասնագիտական շփումներ: Փառատոնի մասնակից է լինելու շատերի կողմից երկար սպասված  Տոմաշեվսկու Մնջախաղի թատրոնը: Ներկայացումը բեմադրված է Ֆրանց Կաֆկայի  «Դղյակ» վեպի մոտիվներով: Նաև մենք ունեցանք հնարավորություն դիտելու փոքրիկ ցուցադրություն, որը կայացավ Լեոնիդ Ենգիբարյանին նվիրված անկյունում:


Blognews.am-ի հետ զրույցում Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար ՝ Պարոն Ժիրայր Դադասյանը նշեց, որ տվյալ փառատոնը հրաշալի հնարավորություն է՝ տարբեր մարզերից եկած երեխաների համար ոգեշնչվելու և միգուցե իրենց մեջ նույնպես արթնացնելու դերասանական արվեստը: «Այս տարի վերջապես ներկա է լինելու Վրոցլավի Հենրիխ Տոմաշեվսկու անվան  Մնջախաղի թատրոնը,  շատ ուրախ ենք, որ մեր ծրագրում նման թատրոն կա: Մենք մտադիր ենք մեր փառատոնը տարածել նաև այլ քաղաքներ, որպիսզի հնարավորինս շատ մարդ տեսնի: Փառատոնն այս տարի տեղի է ունենալու նաև Դիլիջանում: Մեր քաղաքականությունը կայանում է նրանում, որ մենք հնարավորություն ստեղծենք սովորական հանդիսատեսի համար, որը թաթերասեր չէ՝ մի պահ դիտել ներկայացումը, միգուցե նա չգիտի ՞, որ թաթերասեր է: Եղել են դեպքեր, երբ դիմորդները, ովքեր ընտրել էին այս մասնագիտությունը, մինչ այդ ներկա էին եղել փառատոնին և ոգեշնչվել էին փառատոնից՝ ընտրելով իրենց մասնագիտությունը»:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ՝ Արայիկ Խզմալյանը ասուլիսի ընթացքում նշեց, որ իրենք շատ խնդիրների են բախվում, բայց այն ու ամենայնիվ իրականացնում են փառատոնը, թիմային աշխատանքի շնորհիվ:

Ներկա էր նաև Արգենտինայից ժամանած, փառատոնի մասնակից Պեդրո Լեսերը, ով ներկայացնելու է էտյուդ բացման արարողությանը: «Ես ծանոթացա Լեոնիդ Ենգիբարյանի արվեստին ու շատ նմանություններ գտա իր և իմ միջև, թե ինչ հպարտությամբ է նա կատարում իր աշխատանքները: Ես կարծում եմ, որ նա մնջախաղի ստեղծողներից է»: