Հայ տատիկը՝ հրացանը ձեռքին․ Սիմոնյանը ցույց է տվել իր «ծերությունը»


17:03 , 10 օգոստոս, 2019

Հայկական արմատներով ռուսաստանցի լրագրող, RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն Instagram-ի իր էջում 106-ամյա հայ տատիկի լուսանկար է հրապարակել, որն արցախյան պատերազմի ժամանակ հրացանը ձեռքին պաշտպանել է իր տունը։

«Ինձ հարկավոր չեն ձեր ֆեյսափերը, քանի որ այսպես էլ գիտեմ, որ տարեց հասակում ահա այսպիսի տեսք կունենամ»,-լուսանկարը մակագրել է Սիմոնյանը։

Լուսանկարում Մարտակերտից հայկական տատիկն է, որը արցախյան պատերազմի ժամանակ չի լքել հայրենիքը՝ զենքը ձեռքին պաշտպանելով այն։