Ժողովրդի վարչապետի տրամաբանությամբ ՍԴ դատավորներին պետք է շանտաժի միջոցով կաշառք առաջարկել, որ աշխատանքից ազատվելու դիմումներ գրեն


15:52 , 10 օգոստոս, 2019
Ըստ նոր օրենքի նախագծի՝ ժողովրդի վարչապետի տրամաբանությամբ ՍԴ դատավորներին պետք է շանտաժի միջոցով կաշառք առաջարկել, որ աշխատանքից ազատվելու դիմումներ գրեն: Եվ, քանի օր ՀՔԾ պետի ջեբի փաստաբանը ժողովրդի վարչապետին համոզել է, որ ՍԴ դատավոր միայն ինքն ու Արման Դիլանյանն են, ապա ստացվում է, որ ես՝ հարկատուս, պիտի աշխատեմ ու փող տամ ասենք ՍԴ դատավորի պաշտոնից հրաժարական տված Վահե Գրիգորյանին: Այս պարոնին մի ասող լիներ. տղա ջան, ԱԺ ամբիոնից ժողովրդի վարչապետի բառապաշարով ասած՝ վնգստում էիր, թե ստանձնում ես ՍԴ նախագահի պարտականությունները: Բա ինչի՞ չես ստանձնում: Ընդհանրապես, եթե մարդն ինքն իր խոսքը չի հարգում, ուրիշներից ո՞նց պետք է հարգանք ակնկալի։ Այ որ փոքր ժամանակ բակ իջած լիներ ու նման «բլթոցների» համար մի երկու մուշտի կերած լիներ, հիմա նման մտքեր շաղ չէր տա, այն էլ՝ ԱԺ ամբիոնից: