Հայտնաբերվել է գաղտնի համաստեղությունների հսկայական աշխարհ և գիտնականների պատկերացումները Տիեզերքի մասին փոխվել են


22:45 , 10 օգոստոս, 2019

Հետազոտողների խումբը հայտնաբերել է նախկինում անհայտ 39 համաստեղություն, որոնք փոխում են մեր պատկերացումները Տիեզերքի մասին: Այս մասին հայտնում է The Independent-ը:

Իրենց ժամանակներում այս համաստեղությունները ամենախոշորն են եղել Տիեզերքում, սակայն այժմ դրանց լույսը ոչ միայն շատ թույլ է, այլև բաժանված է մեծ տարածության վրա՝ Տիեզերքի ընդարձակման հետևանքով:

Արդյունքում երբեմնի տեսանելի լույսը վերածվել է ինֆրակարմիր լույսի, այսինքն՝ աստղադիտակների, անգամ հայտնի Habble-ի համար ոչ տեսանելի լույսի: Սակայն ALMA ռադիոաստղադիտակը կարողացել է կատարել իր առջև դրված առաջադրանքը:

«Սա առաջին դեպքն է, երբ հաջողվել է ապացուցել հսկայական համաստեղությունների պոպուլյացիայի գոյությունը, որոնք մեզ համար նախկինում անտեսանելի են եղել: Այս բացահայտումը հակադրվում է տիեզերական էվոլյուցիայի ժամանակակից մոդելին», - ասում է Տոկիոյի համալսարանի հետազոտող Տաո Վանգը:

Իսկ ինչու՞ է այս համաստեղությունների հայտնաբերումն այդքան կարևոր:

«Ինչքան խոշոր է համաստեղությունը, այնքան խոշոր է դրա սրտում գտնվող սև խոռոչը: Այդ համաստեղություններն ու դրանց էվոլյուցիան ուսումնասիրելով՝ մեզ ավելի ատ բան հայտնի կդառնա սև խոռոչների մասին», - ասում է պրոֆեսոր Կոտարո Կոնոն:

Բացի դրանից, հնագույն խոշոր համաստեղությունների օրինակով կարելի է ուսումնասիրել նաև Տիեզերքի օրինաչափություններն ու ճշգրիտ տեղակայումը: Հետաքրքիր է նաև այն, որ այս 39 համաստեղությունները ունեն առավել մեծ «աստղային խտությունը», քան մեր համաստեղությունը:

Եթե Արեգակնային համակարգում գտնվող Երկիր մոլորակը գտնվեր այս համաստեղություններից որևէ մեկում, ապա պարզ գիշերվա ընթացքում մենք կտեսնեինք տարբերվող երկնակամար: Մի կողմից՝ գիշերային երկինքը մեզ շատ ավելի վեհ կթվար, քանի որ ինչքան բարձր է աստղերի խտությունը, այնքան այնտեղ ավելի շատ են այնպիսի աստղերը, որոնք խոշոր ու պայծառ են մյուսներից: Սակայն այս համաստեղություններում, մյուս կողմից, միջաստղային փոշին շատ է, ինչը նշանակում է, որ հեռու աստղերը մեզ տեսանելի չէին լինի: