Ճապոնիայի պատվելի կայսրուհու մոտ քաղցկեղ են հայտնաբերել․ԶԼՄ-ներ


15:02 , 10 օգոստոս, 2019

Ճապոնիայի պատվելի կայսրուհի Միտիկոյի մոտ բժիշկները կրծքագեղձի քաղցկեղ են հայտնաբերել, որը վաղ փուլում է, հաղորդում է NHK հեռուստաալիքը։

Նշվում է, որ առաջիկա օրերին կայսրուհուն կվիրահատեն՝ ուռուցքը հեռացնելու համար։ Այլ մանրամասներ հայտնի չեն։

Տվյալ պահին Միտիկոն 84 տարեկան է։ 8 տարի առաջ նրա մոտ սրտի իշեմիկ հիվանդություն է ախտորոշվել։

Պատվելի կայսրուհի Միտիկոն տվյալ տիտղոսին արժանացել է ամուսնու՝ Ակիհիտոյի գահից հրաժարվելուց հետո։