Դաունի համախտանիշով առաջին մարդը Եվրոպայում, ում հաջողվել է բարձրագույն կրթություն և աշխատանք ստանալ


21:00 , 10 օգոստոս, 2019

2009 թ. մեծ էկրաններին հայտնվեց իսպանական «Ես նույնպես» ֆիլմը: Կինոնկարի գլխավոր հերոսը Դաունի սինդրոմով տառապող մի տղա էր, սակայն դա նրան չէր խանգրաել դառնալ համալսարանի շրջանավարտ, զբաղվել արվեստով ու դասավանդել այն: Կինոնկարը համարվում է գեղարվեստական, չնայած որ այն հեշտությամբ կարելի է դասել նաև փաստավավերագրակն ֆիլմերի շարքին: Չէ՞ որ գլխավոր դերը Եվրոպայի պատմության մեջ առաջին ու միակ անգամ ստանձնել էր Դաունի սինդրոմով տառապող մարդ, որը բարձրագույն կրթություն էր ստացել, իսկ դերն իրենից ներկայացնում էր կրկին մի Դաունի սինդրոմով տառապող և համալսարանի շրջանավարտ տղա:

Կինոնկարի դուրս գալուց հետո իսպանացին ճանաչում ձեռք բերեց ողջ աշխարհում: Սակայն նրա հայրենի քաղաք Մալագայի մասին արդեն վաղուց էին լեգենդներ պտտվում: Մենք այժմ կպատմենք Ձեզ այն մասին, թե ինչպես է իրականում ապրում հայտնի տղան՝ Պաբլո Պինեդան:

Պաբլոն ծնվել է 1974 թ.օգոստոսի 5-ին: Նա ընտանիքում չորրորդ երեխան էր: Մայրը տնային տնտեսուհի էր, հայրը՝ թատրոնի տնօրեն: Մայրը, ում ուշադրությունը կենտրոնացած էր առավելապես ավագ որդիների վրա, չէր նկատել, որ փոքրիկն այնպիսին չէ, ինչպիսին մյուսները: Միայն 3 ամիս անց հայրը, ով ի սկզբանե ամեն ինչ հասկացել էր, համարձակվեց կնոջը պատմել ճշմարտությունը:

45 տարի առաջ աշխարհն այլ էր, և Պաբլոյի պատմությունը կարող էր այդպես էլ ավարտվել,սակայն ամեն ինչ այլ ընթացք ստացավ: Երեք օր անդադար լաց լինելով՝ երեխայի մայրը՝ Մարիա Թերեզան, որոշեց, որ որդու գենետիկ առանձնահատկությունը չպետք է ազդեցություն ունենա նրա կյանքի վրա:

Ծնողները առանձնահատուկ վերաբերմունք ցույց չէին տալիս փոքրիկ Պաբլոյին. չէին օգնում հագնվել, սովորել, ընկերներ գտնել: Ծնողները պարզապես չհրաժարվեցին երեխայից և տվեցին նրան այնքան սեր և աջակցություն, որքան կարողացան: Հնարավոր է՝ հենց դա էլ ազդեց երեխայի ապագայի վրա:

Պաբլոյի հայրը՝ Սերվանտեսի թատրոնի տնօրենը, ով բարձրագույն կրթություն ուներ, ամեն օր որդու համար գրքեր էր կարդում, նրան լեզուներ սովորեցնում, այդ թվում՝ լատիներեն:

Արդյունքում 5 տարեկանում Պաբլոն կարողացավ դպրոց ընդունվել՝ ուսուցիչներին զարմացնելով իր սուր մտքով և խելքով: Նա Իսպանիայում Դաունի սինդրոմով առաջին երեխան էր, որը հասարակ դպրոց հաճախեց:

Հենց դպրոցում էլ Պաբլոն իմացավ այն մասին, որ նա այնպիսին չէ, ինչպիսին բոլորն են. 7 տարեկանում նրան այդ մասին պատմեց ուսուցիչը: Որպես պատասխան այն բանին, որ տղան Դաունի սինդրոմով է տառապում, նա պատասխանեց, նա հարցրեց. «Ես հիմա՞ր եմ», և կոպիտ «ո՛չ» լսելով՝ նա որոշեց ուադրություն չդարձնել իր առանձնահատկությանը:

Դաունի սինդրոմը գենետիկ պաթոլոգիաների տեսակներից մեկն է, ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ երեխան ունի 21-րդ քրոմոսոմի լրիվ կամ մասնակի հավելյալ կրկնօրինակ: Սինդրոմն ունեցող անձանց բնորոշ հատկություններից են` մկանների թույլ զարգացածությունը, ցածր հասակը, աչքերի դեպի վեր թեքվածությունը և ձեռքի ափի կենտրոնում խոր գծի առկայությունը: Մկանների թույլ զարգացվածությունը տալիս է մարդուն աննախադեպ ճկունություն, օրինակ՝ նա կարող է հեշտությամբ նստել ջրաշուշանի դիրքով :

Պաբլոն օրական 6-7 ժամ սովորում էր նորնյութեր: Կենտրոնանալու համար նա բարձր երաժշտություն էր միացնում: Իր օրինակով նա ոգեշնչում էր մյուսներին, և այժմ նա համարվում է առաջինը, սակայն ոչ վերջինը: Երբ Պաբլոն ավարտեց դպրոցը, Իսպանիայում Դաունի սինդրոմով տառապող երեխաներին սկսեցին հասարակ դպրոցներ ուղարկել, և այսօր նման երեխաների 85%-ը շարունակում է այդպես վարվել:

Սակայն Պաբլոյի պատմությունը առավել լայն տարածում գտավ այն ժամանակ, երբ նա համալսարան ընդունվեց: Դաունի սինդրոմ ունեցող տղայի կյանքը ուսանողական միջավայրում հար չէր ընթանում: Համակուրսեցիները մինչև 2-րդ կուրսն արհամարհում էին նրանք, դասախոսները սկեպտիկորեն էին վերաբերվում: Մի ողջ տարի ոչ ոք նրա հետ չէր ցանկանում անգամ խոսել. բոլորը վախենում էին նրան մոտենալուց:

Պաբլոն իրեն նման պայմաններում լավ չէր զգում և մի պահ անգամ ցանկանում էր թողնել ուսումը: Սակայն վերջիվերջո նա կարողացավ ուժ գտնել իր մեջ և որոշեց, որ օտար կարծիքը նրա վրա այլևս երբեք ազդեցություն չի ունենա:

Արդյունքում դիպլոմների հանձնման արարողությունը իսպանացու կյանքում ամենաերջանիկ պահը դարձավ: Բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելու վերաբերյալ վկայականը նրան հանձնեցին բարձր ծափահարությունների ներքո: Մայրն այդ պահին հուզմունքից անգամ չէր կարողանում աթոռից վեր կենալ:

Այդ օրվանից ի վեր Պաբլոն շատ հայտնի դարձավ: «Միակ» կողծանունը հայտնվեց ոչ միայն նրա դիպլոմի մեջ: Միակը Եվրոպայում Դաունի սինդրոմ ունեցող մարդկանցից, որը բարձրագույն կրթություն ու միանգամից մի քանի դիպլոմ ունի, այդ թվում նաև արվեստի ու մանկավարժական հոգեբանության, միակ դասախոսը և այսօր արդեն միակը Իսպանիայում, որը լիամետրաժ ֆիլմում գլխավոր դեր է ստանձնել:

2009 թ. Պաբլո Պինեդայի մասին «Ես նույնպես» ֆիլմի դուրս գալուց հետո նա առավել մեծ ճանաչում ձեռքբերեց: Հանդիսատեսն ու քննադատները արցունքներով ծափահարում էին: Սան-Սեբասիանի կինոֆեստիվալի ժյուրին նրան շնորհեց «Տղամարդու լավագույն դեր» մրցանակը:

Պաբլոն խոստովանում է, որ կյանքում ամենաբարդը սիրային հատվածն է եղել: Նա վստահհ է, որ աղջիկները երբեքչեն գնա խնողների մոտ և ասեն. «Մա՛մ, պա՛պ, ես սիրահարվել եմ Դաունի սինդրոմով տղայի»: Աղձիկները կայունություն են նախընտրում, այնպես որ կարճահասակ ու գիրուկ իսպանացին պետք է պայքարի սիրո համար, և նա դեռևս պարտվում է այդ պայքարում:

Սակայն Պաբլո Պինեդան չի հուսալքվում: Ասում է՝սիրահարվել է հարյուր անգամ և հերթական անգամ պարզապես ընկերներ մնալու առաջարկից ողբերգություն չի սարքում: Հատկապես այն պարագայում, երբ ընկերներ ունենալը այն բանն է, որի մասին նա միշտ երազել է:

Պաբլոն բավականին հարուստ է և կարող է պլաստիկ վիրահատական միջոցների դիմել՝ դեմքի վրայից Դաունի սինդրոմին բնորոշ հատկանիշները վերացնել, սակայն նա դա չի անում, քանի որ սիրում է ինքն իրեն այնպիսին, ինչպիսին կա: