Ադրբեջանում և Հայաստանում երկրաշարժ է գրանցվել


12:12 , 10 օգոստոս, 2019

Ադրբեջանում օգոստոսի 10-ին՝ 11:35-ի սահմաններում, գրանցվել է երկրաշարժ, որն զգացվել է նաև Հայաստանի մի շարք բնակավայրերում:

Սոցիալական ցանցերի հայ օգտատերերը նշում են, որ ցնցումներն զգացել են Լոռու, Տավուշի մարզերում: Երկրաշարժի մասին գրառումներ են կատարել Վանաձորից, Նոյեմբերյանից:

Ինչպես հաղորդում է Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Ադրբեջանի Զաքաթալա բնակավայրից 16 կմ հյուսիս, ուժգնությունը 4.6 մագնիտուդ, հիպոկենտրոնը՝ 10կմ խորության վրա: