Ճապոնացին, ով ցանկանում էր հեծանվով շուրջերկրյա ճամփորդություն կատարել, Պերուում զոհվել է


13:01 , 10 օգոստոս, 2019

Ճապոնացի ճամփորդ Ֆումիհիկո Սաթոն, որը հեծանվով շուրջերկրյա ճամփորդության էր մեկնել, Պերուում զոհվել է։ Պատճառը բեռնատարի հետ վթարն է, հաղորդում է NHK հեռուստաալիքը։

Նշվում է, որ 31-ամյա զբոսաշրջիկը հուլիսի 31-ին Պերու է հասել, իսկ օգոստոսի 4-ին, Գուադալուպիտո քաղաքում նրան հարվածել է բեռնատարը։

Ավտոմեքենայի վարորդը ձերբակալված է։ Ոստիկանությունը պարզում է միջադեպի հանգամանքները։