Չինաստանում Foxconn-ը երեխաներին ստիպել է գիշերներն աշխատել


12:01 , 10 օգոստոս, 2019

Սարքավորումների մատակարար Foxconn ընկերությունը Չինաստանի իր գործարանում ապօրինաբար օգտագործում է երեխաների աշխատանքը։ Այս մասին է վկայում The Guardian պարբերականի հետաքննությունը։

Արտադրողն աշխատանքի է վարձել Հենյան քաղաքի դպրոցների և տեխնիկական քոլեջների աշակերտներին։ Սակայն պարբերականում պարզել են, որ երեխաներից շատերը ստիպված են եղել գիշերները և արտաժամ աշխատել։ Չինաստանի աշխատանքային օրենսդրության համաձայն՝ ընկերությունները կարող են 16 տարեկանից բարձր անչափահաս աշխատակիցների վարձել, սակայն վերջինները չպետք է գիշերային ժամերին և արտաժամյա աշխատանք կատարեն։

Բացի այդ, ընկերությունը վճարել է ուսուցիչներին այն բանի համար, որ նրանք գիշերային ժամերին ուղեկցել են աշակերտներին և նրանց խթանել աշխատանքի։