«Հիմա, եղբայր, մարզպետ, թե նախարար գոնե վինտիլները բացեք, թող Որոտանի ջուրը Ադրբեջանի փոխարեն Սևան գնա». Հրանտ Բագրատյան


22:03 , 9 օգոստոս, 2019

Ինձ մնում է այս ամենին ավելացնել մի շտրիխ։ Ինչպես հայտնի է, մարզպետը հայտարարել էր, որ Որոտան-Արփա թունելով Սևան ջուր չի մտնում։ Հայրենակիցներ, պատկերացնում եք պատերազմի, "մութ ու ցուրտ տարիներին" 1 րոպե անգամ չի դադարեցվել Որոտան-Արփա, Սևան-Դիլիջան թունելների շինարարությունը, շահագործման են հանձնվել 3 կամուրջներ. Աշտարակ, Դավիթաշեն (սրանց շինարարությունը սկսվել էր դեռևս սովետական տարիներին), Մեղրի (նախագծել և կառուցել ենք 1 տարում), Սարսանգ-Ստեփանակերտ էլեկտրագիծը, համարյա ավատել ենք Իրանի հետ կապող էլեկտրագիծը, ատոմակայան, ռազմական գործարաններ, զորակայաններ և այլն։ Ներկայումս ոչ մի նման շինարարություն ՀՀ-ում չկա։ Կառուցվում է սոսկ ՍՍ-ի օրոք սկսված Հյուսիս-Հարավը։ Այն էլ այն տեղամասում որը առաջնահերթ չէ (պետք էր միջոցներն ուղղել Սյունիքի հատվածի վրա, ինչը "ժողովրդական" իշխանությունը չարեց)։ Հիմա, եղբայր, մարզպետ, թե նախարար գոնե վինտիլները բացեք, թող Որոտանի ջուրը Ադրբեջանի փոխարեն Սևան գնա։

Կից նյութը կարող եք դիտել այստեղ։