Կոնֆեդերացիաների գավաթի եզրափակչում Բրազիլիային կդիմակայի Իսպանիայի հավաքականը


01:54 , 28 հունիս, 2013

Հուլիսի 30-ին Կոնֆեդերացիաների գավաթի չեմպիոնական տիտղոսը կվիճարկեն Բրազիլիան և Իսպանիան:

Իսպանիա-Իտալիա համառ պայքարում անցած կիսաեզրափակչում հաջողությունը Իսպանիայի ընտրանու կողմն էր: Հանդիպման հիմնական և ավելացված ժամանակահատվածում գոլեր չեղան, իսկ 11 մետրանոց հարվածաշարն առավել դիպուկ իրացրեցին իսպանացի ֆուտբոլիստները: