Քորթնի Քարդաշյանը նկարահանվել է ընձառյուծի պրինտով լողազգեստով և թյուրբանով (Photo)


20:15 , 9 օգոստոս, 2019

Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քորթնի Քարդաշյանը լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված է ընձառյուծի պրինտով անկեղծ լողազգեստով: Լուսանկարը հայտնվել է աստղի Instagram-ի էջում:

Նկարահանումների համար Քորթնին ընձառյուծի պրինտով լողազգեստ է ընտրել՝ անկեղծ լանջաբացվածքով բանդո կրծկալով և բարձր իրանով կիսավարտիքով:

Աստղը կերպարը լրացրել է դեկորատիվ թյուրբանով՝ կրկին ընձառյուծի պրինտով: Այս լուսանկարի օգնությամբ աստղը որոշել է գովազդել սեփական ապրանքանիշը: Իսկ ավելի վաղ Քորթնի Քարդաշյանը նկարահանվել էր «մերկ» ներքնազգեստով: