Իրավունքի ու օրենքի կոպիտ խախտումներ են թույլ տրվել. Ռոբերտ Մանուկյանի փաստաբանը բողոքարկում է կալանքի որոշումը


18:36 , 9 օգոստոս, 2019

Aysor.am-ը գրում է.

Պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շշի Մելո) եղբոր՝ Ռոբերտ Մանուկյանին, երկու ամսով կալանավորելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Մանուկյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ դատարան։

Հիշեցնենք՝ Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու (ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մաս) և արդարադատության իրականացմանն ու քննությանը խոչընդոտելուն օժանդակելու համար (38-332-րդ հոդվածի 2-րդ մաս): Այս քեական գործը վերաբերում է Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում օգոստոսի 2-ին տեղի ունեցած պայթյունի օրը դեպքի վայրից  հանցագործության հետքեր պարունակող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան փախցնելու գործին։

Ըստ մեղադրանքի, Մանուկյանը դրդել, օժանդակել է եղբոր՝ Մելիք Մանուկյանի թիկնապահ Մարկոս Մարկոսյանին, որպեսզի վերջինը հեռացնի մեքենան տարածքից։ Այդ գործով Մարկոս Մարկոսյանը կալանավորված է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ