Հրդեհ Գյումրի քաղաքի օդանավակայանի տարածքում


18:47 , 9 օգոստոս, 2019

Oգոստոսի 9-ին, ժամը 15:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի օդանավակայանի տարածքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:00-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: