Ռիչարդ Գիրը սնունդ է տարել Միջերկրական ծովում արդեն 8-րդ օրը գտնվող ներգաղթյալներով լի նավի վրա (Photo, Video)


00:03 , 10 օգոստոս, 2019

Tert.am-ը գրում է.

Ամերիկացի հանրահայտ դերասան Ռիչարդ Գիրը սնունդ է տարել Միջերկրական ծովի կենտրոնական մասում արդեն 8-րդ օրը գտնվող Open Arms իսպանական փրկարարական նավի վրա, որի վրա գտնվում է 121 ներգաղթյալ, և որը մինչ օրս հրաժարվում է ընդունել որևէ եվրոպական երկիր:

«Վերջապես, ոչ մեծ լավ նորություն: Սնունդ է ստացվել Open Arms նավի վրա, և մենք ունենք թիմի յուրահատուկ անդամ՝ Ռիչարդ Գիրը»- ասվում է Open Arms-ի թվիթերյան էջում:

Գիրն իր հանգիստն է անցկացնում Իտալիայում և սեփական նախաձեռնությամբ որոշել է օգնել ներգաղթյալներին, գրում է Eldiario.es-ը: Զբոսանավի վրա, որով նա մոտեցել է նավին, գրված է եղել. «Դուք մենակ չեք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ