Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն ազատվել է պաշտոնից


17:23 , 9 օգոստոս, 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Հովհաննես Հայրապետյանին ազատելով սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից: Որոշման մեջ նշվում է.

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Հովհաննես Հայրապետյանին ազատել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։