Հայտնի ուզբեկ երգչուհին գողացել և կատարում է Սիրուշոյի «Պռեգոմեշ» երգը


00:59 , 28 հունիս, 2013

Համացանցում հայտնվել է հայտնի ուզբեկ երգչուհի Դուրդոնա Գարուհի տեսահոլովակը, որտեղ նա կատարում է Սիրուշոյի «Պռեգոմեշ» երգի ուզբեկերեն տարբերակը: Հիշեցնեմ, որ նմանօրինակ գրագողության դեպքերը հազվադեպ չեն և որպես կանոն մեծ աղմուկ են բարձրացնում: Վստահ եմ` երգչուհին ներողություն կխնդրի առանց Սիրուշոյի թույլտվության նրա երգը փոփոխելու համար:
Իսկ այս փաստը ևս մեկ անգամ փաստում է, որ Սիրուշոն համաշխարհային աստղ է: