Թուրք-սիրիական սահմանի մոտ զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել


22:42 , 9 օգոստոս, 2019

Armenpress.am-ը գրում է.

Թուրքիայի Հաթայ նահանգի Սիրիայի հետ սահմանային Ռեյհանլը գավառում գտնվող զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Պայթյունի պատճառների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չկան: Մոտակայքում գտնվող որոշ տներ վնասվել են: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարածքի բնակիչներին տարհանել են: