Անկախ նրանից, թե ով է քաղաքը ղեկավարում, «Սանիթեք»-ը պարտավոր էր մաքսիմալ կատարել իր պարտականությունները


12:06 , 9 օգոստոս, 2019
Քաղաքապետին էլ չեմ անդրադառնում ՝ աղբահանության թեմայով։ Սիրելի երևանցիներ , հիմա կփորձեմ այս խնդիրը այլ տեսանկյունից նաև ներկայացնել։ Այն որ քաղաքապետարանը մեղավոր է ,բազմաթիվ անգամ ասել եմ , բայց արդյո՞ք «Սանիթեք»-ը չունի իր մեղքի բաժինը. միանշանակ ունի։ Անկախ նրանից թե ով է քաղաքը ղեկավարում ՝ այդ ընկերությունը պարտավոր էր մաքսիմալ կատարել իր պարտականությունները , ինչը չի արել և դրանով իսկ « լեզու դրել քաղաքային իշխանության բերանը» ։ Ինչևիցե ,այսօր մեղավոր փնտրելու ժամանակը չի, չմոռանալով Հայկ Մարությանի մեղավորությունը ( իր պատասխան տալու ժամանակը դեռ կգա ), խնդիրը լուծել է պետք։ Իմ պատկերացումով խնդիրը պետք է լուծվի հետևյալ կերպ ՝ առաջինը « Սանիթեք»-ը պիտի մտքից հանի դատարաններ դիմելը , դատարանների բեռի տակից ՝ Երևանի պարտության դեպքում, դուրս են գալու երևանցիները (ինչպես նախկինում ասել եմ), ոչ թե Հայկ Մարությանը։ Կոչ եմ անում «Սանիթեք » ընկերության տնօրինությանը ՝ զերծ մնալ հետագայում երևանցիների համար մեծ բեռ դառնալուց։Երկրորդ՝ այդ ընկերությունը պիտի անմիջապես , առանց որևիցե նախապայմանի, սկսի նոր ներդրումների փուլ ,որ կարողանա վիճակը շտկել։ Միաժամանակ ՝ «Սանիթեք» ընկերության ՝ վերոնշյալ գործողություններին զուգահեռ , դիմում եմ վարչապետին , այս թնջուկը լուծելու համար ,մի կողմ թողեք քաղաքական ամբիցիաները և արագ ճանապարհեք տուն այսօրվա քաղաքապետին, «Սանիթեք»-ի վրա հարուցված քրեական գործը կարճեք ՝ ժամանակ տալով հարկերը մուծելու համար։ Եվ անմիջապես նախաձեռնեք այդ ընկերության և պատկան մարմինների միջև երկխ