Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը միանձնյա նվաճեց առաջին մրցանակը


00:04 , 28 հունիս, 2013

Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բուլղարիայի Վառնա քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում, չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և 89 մասնակիցների մեջ միանձնյա նվաճեց առաջին մրցանակը: Սևակը մեկ միավորով առաջ անցավ իր մոտակա մրցակիցներից: