Չեռնոբիլյան օղի. առաջին ապրանքը, որը արտադրվել է աղետի արգելված գոտում


21:00 , 9 օգոստոս, 2019

«Սա դեռևս միակ շիշն է», - ասում է պրոֆեսոր Ջիմ Սմիթը: Նրա ձեռքում Atomik ըմպելիքն է, որը օղի է Չեռնոբիլից :

Ցորենից և ջրից պատրաստված ըմպելիքը առաջին սպառողական ապրանքն է Չեռնոբիլից : Մեծ Բրիտանիայի գիտնականների ու հետազոտողների թիմը երկար տարիներ շարունակ աշխատել է այս արգելված վայրում :

Նրանք պատրաստվում են օգտագործել օղու վաճառքից ստացված եկամուտը Ուկրաինայի այն համայնքներին օգնություն տրամադրելու համար, որոնք տուժել են աղետից :

«Մենք օգտագործել ենք փոքր-ինչ աղտոտված տարեկանի հատիկներն ու Չեռնոբիլի շրջանի ջուրը : Մենք Սաութհեմփթոնի համալսարանի մեր ընկերներին խնդրել են իմանալ՝ արդյոք օղու մեջ ռադիացիա կա, թե ոչ : Եվ նրանք ոչ մի հետք չեն գտել» :

Ուկրաինայից նախագծին մասնակցել են Գենադի լապտևը, ով Ուկրաինայի հիդրոմետեորոգիական համալսարանի գիտնականներից մեկն է :

«Մարդկանց մեծամասնության համար, որոնք ապրում են այստեղ, սննդի և ծառայությունների պակասը մեծ խնդիր է : Մենք ստացված ողջ հասույթը այդ խնդրի լուծմանը կտրամադրենք : Այսօր այս շրջանում կարևորագույնը տնտեսական զարգացումն է, այլ ոչ ռադիոակտիվությունը» :

Սակայն Atomik-ը համով բավականաչափ տարբերվում է մյուս օղիներից, քանի որ դրանում առավել շատ մրգային նոտաներ կան և զգացվում է տարեկանի համը : Բարմեններն ասում են, որ Atomik-ը հնարավոր է ավելացնել նաև կոկտեյլներոում, և համը հրաշալի կլինի :