Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը կալանավորվեց


11:27 , 9 օգոստոս, 2019

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը կալանավորվել է մինչև օգոստոսի 26-ը։

Նրա խոսքով՝ դատարանն այդպիսի որոշում է կայացրել։

Երկարատև բանակցություններից հետո Աթամբաևը որոշել է հանձնվել։ Ձերբակալվել են նաև նրա խորհրդականները։

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի երեկոյան հանրապետության հատուկ ծառայությունները սկսել են Աթամբաևին բերման ենթարկելու գործողությունը՝ մայրաքաղաքից 20 կմ հեռավորությամբ գտնվող Քոյ Թաշ գյուղի նրա նստավայրում։