Նագասակիում ոգեկոչել են ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակը


12:24 , 9 օգոստոս, 2019

Ճապոնիայի Նագասակի քաղաքում տեղի Է ունեցել ատոմային ռմբակոծության 74-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողություն: Այդ մասին հայտնել են տեղական զանգվածային լրատվամիջոցները:

Արարողությունն սկսվել Է 10:40-ին (Երեւանի ժամանակով 5:40-ին) քաղաքի Խաղաղության զբոսայգում: Այս անգամ միջոցառմանը մասնակցում Էին շուրջ 70 երկրների ներկայացուցիչներ: «Ես Միացյալ Նահանգներին եւ Ռուսաստանին կոչ եմ անում, մասնավորապես, որպես միջուկային տերություններ, ստանձնել պատասխանատվություն՝ աշխարհին ցուցադրելու միջուկային պաշարների արմատական կրճատման կոնկրետ ուղիներ»,- դիմել Է ներկաներին Նագասակիի քաղաքագլուխ Տոմիհիսա Տաուեն:

Միջոցառմանը նաեւ ելույթ Է ունեցել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն: Արարողության մասնակիցները լռության րոպեով հարգել են ատոմային ռմբակոծության բոլոր զոհերի հիշատակը 11:02-ին՝ ճիշտ այն ժամանակ, երբ 1945 թվականի օգոստոսի 9-ին քաղաքի վրա նետվեց ռումբը: 182 601 մարդկանց անուններից բաղկացած նրանց ցուցակը, ովքեր դարձան ռմբակոծության վկաները եւ հետո զոհվեցին, զետեղվել Է հուշադամբարանում: Նրանց թվում Է 3 402 մարդ, որոնք մահացել են անցյալ տարի։