Գիտնականներին թույլատրել են հատուկ եղանակով վերակենդանացնել այն մարդկանց, որոնց ուղեղը մահացել է


22:45 , 9 օգոստոս, 2019

Bioquark անվանմամբ կազմակերպությունը որոշել է կլինիկորեն մահացած ուղեղով մարդկանց հետ վերադարձնել կյանք: Ֆիլադելֆիական բիոտեխնոլոգիական այս ընկերությունը, ինչպես սպասվում է, իր նախագիծը կթողարկի այս տարվա վերջում:

Ի սկզբանե փորձը նախատեսել էին անցկացնել 2016 թ. Հնդկաստանում, սակայն թույլատվություն չեն ստացել: Եթե նրանց պլանը մնա անփոփոխ, ապա գիտնականները 20 հիվանդ կընտրեն, որոնք տարատեսակ բուժման կուրսեր կանցնեն:

Սկզբում կկատարվի ցողունային բջիջների ներարկում, որոնք պետք է հանվեն հիվանդիսեփական արյունից կամ ճարպից: Այնուհետև ողնուղեղ կներերկվի սպիտակուցային զանգված, որը պետք է խթանի նոր նեյրոնների աճը: Լազերային թերապիան և նյարդերի աճի խթանումը կկատարվի 15 օրվա ընթացքում, որպեսզի նեյրոնները նոր կապեր առաջացնեն:

Այդ ընթացքում գիտնականները կհետևեն դրանց վարքագծին և փոփոխություններին:

Չնայած այն բանին, որ այս գործընթացում յուրաքանչյուր քայլ գիտականորեն պետք է հիմնավորվի, ընդհանուր առաջադրանքը մնում է չապացուցված: Միջնային նյարդի էլեկտրական խթանումը անցկացվել է, սակայն ապացույցների մեծ մասը գոյություն ունի թեմատիկ ուսումնասիրությունների տեսքով միայն:

Բժիշկ Էդ Կուպերը նկարագրել է նման տասնյակ դեպքեր և նշում է, որ այս մեթոդը կարող է կոմայում գտնվող շատ հիվանդների համար փրկություն դառնալ: Սակայն կոման և ուղեղի մահը տարբեր բաներ են, և Bioquark-ի գործընթացը ավելի շատ հարցեր է բարձրացնում, քան պատասխաններ տալիս:

Ուսումնասիրության մեջ գլխավոր խնդիրներից մեկը, ըստ գիտնականների, գիտակցած համաձայնություն ստանալն է:

Ինչպե՞ս կարող է փորձի մասնակիցը համաձայնություն տալ և ինչպե՞ս պետք է գիտնականները փաստաթղթեր կազմեն, եթե մասնակիցները իրավաբանորեն մահացած համարվեն արդեն: Ի՞նչ կլինի, եթե ուղեղի գործունեությունը մասնակիորեն վերականգնվի, ինչպիսի՞ն կլինի հիվանդի հոգեկան վիճակը: Միգուցե նման եղանակով ուղեղն ավելի շա՞տ վնասվի:

2016 թ. նյարդաբան Արիանա Լյուիսը և բիոբարոյագետ Արթուր Կապլանը գրել են, որ այս փորձը «կասկածելի է», «չունի գիտական հիմքեր» և «լավագույն դեպքում էթիկապես վիճելի է, իսկ վատագույն դեպքում՝ անբարոյական բնույթ է կրում»:

Բժիշկ Կուպերը երկմտում է նաև Bioquark-ի կողմից կիրավող մեթոդների հարցում և չի հավատում, որ նրանք կկարողանան օգնել այն հիվանդներին, որոնոց ուղեղն արդեն մահացած է: Իսկ վիրաբույժ Չարլզ Կոքսը, ով չի մասնակցում Bioquark-ի աշխատանքներին, համաձայն է Կուպերի հետ.

«Սա վատագույն բանը չէ, որ ես լսել եմ, սակայն կարծում եմ, որ հաջողության հավանականությունը մոտ է 0-ի: Ըստ իս՝ «հարություն առնելը» տեխնիկապես պարզապես հրաշք կլինի»:

Սակայն լուրջ մտադրությունների և պատրաստվածության մասին վկայում է այն փայտը, որ հետազոությանը մասնակցելու են հայտնի նյարդաբան և Նյարդաբանության ամերիկյան ակադեմիայի բժիշկ կալիստո Մաչադոն, ով գրել է «Ուղեղի մահը» գիրքը:

Գիտնականները հուսով են, որ ուղեղի բջիջները կվերականգնվեն՝ անցնելով այն գործընթացի միջով, որը կենդանի աշխարհում գործում է այնպիսի արարածների մոտ, ինչպիսիք են սալամանդրերը: