Առաջին կենդանի արարածները բնակություն են հաստատել Լուսնի վրա


11:02 , 9 օգոստոս, 2019

Փորձագետները ենթադրում են, որ Լուսնի մեջ մխրճված Beresheet սարի խցիկում գտնվող դանդաղընթացները կարող էին գոյատևել անհիդրոբիոզ, այսինքն՝ ջրազրկված վիճակում: Այս մասին հաղորդել է Science Alert-ը:

Դանդաղընթացները տեղադրվել էին սարքի վրա սկավառակի հետ միասին, որը պարունակում էր անգլերենով Վիքիպեդիայի գրեթե բոլոր հոդվածների թվային պատճենները, էլեկտրոնային գրքեր և մարդու ԴՆԹ նմուշներ:

Beresheet- ը Երկրից հեռացել է 2019-ի փետրվարի 22-ին, իսկ ապրիլի 11-ին Լուսնին մոտենալիս տեղի ունեցավ համակարգչային ձախողում, ինչը հանգեցրեց հիմնական շարժիչի խափանման: Արդյունքում, սարքը մխրճվել է Երկրի արբանյակի մեջ ժամում 500 կմ արագությամբ։