Չինաստանը հուլիսին մինչև 11 մլն բարել նավթ է գնել Իրանից


09:18 , 9 օգոստոս, 2019

Անցած ամիս Չինաստանը տարբեր հաշվարկներով Իրանից 4․4-11 մլն բարել նավթ է գնել։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով լցանավերի տեղաշարժին հետևող ընկերությունների տվյալները։

Այսպիսով, Պեկինն անտեսել է Վաշինգտոնի հայտարարած՝ Թեհրանից հումք գնելու արգելքը։

«Այդ դիապազոնի վերին սահմանագիծը կնշանակի, որ հուլիսին արտահանումը նախկինի պես կազմել է անցած տարվա մակարդակի շուրջ կեսը՝ չնայած պատժամիջոցներին»,-ասվում է հաղորդագրությունում։