«Կինոպարկ»-ում կայացավ Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլլիվուդում» ֆիլմի փակ ցուցադրությունը


19:45 , 8 օգոստոս, 2019

Օգոստոսի 7-ին Երևան Մոլի Կինոպարկում մեծ իրարանցում էր: Ներկա էին շատ հայտնի հյուրեր, որոնք եկել էին Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլլիվուդում» ֆիլմի փակ ցուցադրությանը: Հյուրերից էին՝ Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Արամ MP3-ը, Աննա Գրիգորյանը, Լուիզա Ներսիսյանը և այլոք:

Հրավիրված հյուրերը հնարավորություն ունեցան դիտել ֆիլմը, պաշտոնական ցուցադրությունից մեկ օր շուտ, իսկ պրեմիերան կարողեք դիտել արդեն օգոստոսի 8-ին: «Մեկ անգամ Հոլլիվուդում» ֆիլմը Տարանտինոյի 9-րդ ֆիլմն է՝ որը այս տարի Կաններում ուղղակի պայթեցրեց իր ոչ միանշանակ սյուժեով:

Կարծիքներն իհարկե տարբեր էին, մի մասին ֆիլմը շատ էր դուր եկել, իսկ մյուս մասին՝ ոչ: Իրադարձությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում 1969 թ.-ին: Ֆիլմը հեռուստատեսության նախկին աստղ Ռիկ Դալթոնի և նրա կրկնօրինակ Քլիֆ Բութի պատմությունն է: Ըստ կինոքննադատների ՝ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի պրեմիերան դարձել է Կաննի կինոփառատոնի ամենասպասվածներից մեկը:

«Ես կարծում եմ, որ ֆիլմը շատ լավն է ստացվել, քանզի Տարանտինոն չի կարող վատը լինել, նաև հաշվի առնելով դերասանական կազմը ՝ Լեոնարդո Դի Կապրիոն, Մարգո Ռոբբին, Բրեդ Փիթը, Ալ Պաչինոն, որոնք համարվում են հոլլիվուդյան լավագույն դերասանները : Կարծում եմ ֆիլմը պայթեցնելու է, համեցեք կինոպարկ: Մենք միշտ ուրախացնում ենք մեր հանդիսատեսին»,-BlogNews.am-ի հետ զրույցում նշեց Կինոպարկի տնօրեն Արեգ Դանիելյանը: