Ermenihaber.am-ը գրում է.
Սիրիայի ատգործանախարարությունը մեկնաբանել է այդ երկրի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտու վերաբերյալ թուրք-ամերիկյան համաձայնությունը:
Սիրիայի արտգործանախարարության պաշտոնյաներից մեկը, ում անունը չի հրապարակվում, SANA լրատվական գործակալության հետ զրույցում թուրք-ամերիկյան համաձայնությունը որակել է,որպես Սիրիայի ինքիշխանության և միասնությանը դեմ ուղղված բացահայտ հարձակում։
Նա շեշտել է, որ այս համաձայնությունը խախտում է միջազգային իրավունքները և նորմերը։ Պաշտոնիայի խոսքերով ձեռք բերված համաձայնությունը վնասում է սիրիական ճգնաժամը կարգավորելուն միտված ջանքերին։
Հիշեցնենք, որ Սիրիայի հյուսիսի՝ Եփրատից արևելք ընկած հատվածում անվտանգության գոտի հիմնելու վերաբերյալ անկարայում տեղի ունեցած թուրք-ամերիկյան 3-օրյա բանակցությունների արդյունքում հաջողվել է ընդհանոր հայտարարի գալ։ Ըստ թուրքական կողմի հայտարարության՝ համաձայնություն է ձեռք բերել հետևյալ կետերի շուրջ՝
1. Թուրքիայի անվտանգության հարցում ունեցած մտահոգությունները փարատելու նպատակով օր առաջ ձեռնարկել միջոցներ, որոնք պետք է կատարվեն առաջին փուլում:
2.Դրա շրջանակներում ԱՄՆ-ի հետ անվտանգության գոտու համակարգման և ղեկավարման համար Թուրքիայում կարճ ժամանակում ստեղծվելու է Համատեղ գործողությունների կենտրոն:
3. Այնուհետև, անվտանգության գոտին պետք է դառնա խաղաղության միջանցք և տեղահանված սիրիացիների վերադարձի համար պետք է ցանկացած լրացուցիչ միջոցներ ձեռնարկվեն: