Ռուսաստանի ռազմական օբյեկտում գրանցված պայթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել


23:44 , 8 օգոստոս, 2019

Shantnews.am-ը գրում է.

Արխանգելսկի շրջակայքում գտնվող ռազմական օբյեկտում պայթյուն է գրանցվել, ու հրդեհ բռնկվել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Նախնական տվյալներով՝ 2 մարդ զոհվել է, 15-ը վիրավորվել: