Պենտագոնը չինական դեղահաբերը սպառնալիք է անվանել ամերիկյան զինվորականների համար


15:22 , 8 օգոստոս, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը և Պենտագոնը հայտարարել են, որ չինական դեղահաբերը կարող են սպառնալիք հանդիսանալ ամերիկյան զինծառայողների համար, գրում է Bloomberg-ը:

Նշվում է, որ Չինաստանը դեղագործական ակտիվ նյութերի (APS) աշխարհում խոշորագույն մատակարարն է: Չինաստանը հիմնական բաղադրիչներ է մատակարարում ամբողջ աշխարհի դեղորայք արտադրողներին:

Հստակեցվում է, որ ԱՄՆ-ն անհանգստացած է իր զինվորականների առողջությամբ, որոնք չինական դեղամիջոցներ են օգտագործում, այն միջադեպից հետո, երբ միլիոնավոր ամերիկացիներ սրտի համար նախատեսված փչացած դեղահաբեր էին օգտագործել:

Ընդգծվում է, որ դեղամիջոցներում չինական բաղադրիչների անվտանգության և արդյունավետության վերաբերյալ մտահոգությունները միայն աճում են ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմի սաստկացման պատճառով: