Բակո Սահակյանի հրամանով Մարինա Սարգսյանը նշանակվել է ԱՀ հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ


13:35 , 8 օգոստոս, 2019

Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Մարինա Սարգսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով։

Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: