Իջևանում հարբած հայրը այցելել է մանկատուն իր երեխաներին և ծեծել է աշխատակցին


21:35 , 27 հունիս, 2013

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ այսօր առավոտյան Իջևան քաղաքի «ՍՈՍ» մանկատանը միջադեպ է գրանցվել: 

Հայրը հարբած և անհավասարակշիռ վիճակում եկել է մանկատուն՝ երեխաներին տեսակցության: Մանկատան աշխատակիցները փորձել են համոզել մեկ ուրիշ անգամ գալ, սակայն տղամարդը նրանցից մեկին հարվածել է։ Սկսվել է քաշքաշուկ: 

Հարբած տղամարդուն բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Իջևանի բաժին: 

Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հաստատեցին տեղեկատվությունը՝ հավելելով, որ նա ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության: Ընթանում է քննություն: