«Վանաձոր» ՔԿՀ-ում են չնախատեսված խուզարկություններ են իրականացվել. հայտնաբերվել է ինքնաշեն 2 պարան, 2 պարսատիկ, բջջային հեռախոսներ, ականջակալներ ու խաղաքարտեր


12:24 , 8 օգոստոս, 2019

Օգոստոսի 7-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում իրականացրել են չնախատեսված խուզարկություններ, որոնց արդյունքում խցերից հայտնաբերել են ինքնաշեն 2 պարան և 2 պարսատիկ, 1 բջջային հեռախոս, 1 մարտկոց, 3 լիցքավորիչ, 2 ականջակալ, 3 զառ, 36 գործարանային և 32 ինքնաշեն եղանակով պատրաստված խաղաքարտեր:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը՝ վերոհիշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են  նյութեր: