Սիբիրում շարունակվում Է այրվել ավելի քան մեկուկես մլն հեկտար անտառ


00:18 , 9 օգոստոս, 2019

Armenpress.am-ը գրում է.

Ռուսաստանի Սիբիրի տարածաշրջաններում անտառային հրդեհների մակերեսը գերազանցում Է 1,5 միլիոն հեկտարը, առավել բարդ իրավիճակ Է ստեղծվել Իրկուտսկի մարզում եւ Կրասնոյարսկի երկրամասում, հաղորդվում Է Սիբիրի դաշնային օկրուգում նախագահի լիազոր ներկայացուցչի կայքում՝ վկայակոչելով ՌԴ-ի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանի ԱԻՆ-ի տեղեկատվությամբ՝ օգոստոսի 8-ի դությամբ Սիբիրի դաշային օկրուգի տարածքում գործում Է 275 անտառային հրդեհ ավելի քան 1,5 միլիոն հեկտար տարածքում, որոնցից 103-ը գտնվում են սպասարկվող տարածքում, 172-ը՝ սպասարկման գոտուց դուրս: Առավել բարդ անտառահրդեհային իրավիճակ Է Կրասնոյարսկի երկրամասում եւ Իրկուտսկի մարզում»,- ասված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: