Զելենսկու հետ բանակցություններից հետո Էրդողանը հայտարարել է Ղրիմը Ռուսաստանի տարածք չճանաչելու մասին


10:15 , 8 օգոստոս, 2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ հայտարարել է, որ Անկարան Ղրիմը երբեք Ռուսաստանի տարածք չի ճանաչի։ Այսպիսի խոսք է հնչել ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

Էրդողանը նաև հիշեցրել է, որ Թուրքիայում Ղրիմի թաթարներին հայրենակիցներ են համարում։ Նա առաջնահերթություն է համարել պատմական հայրենիքում՝ Ղրիմում նրանց ներկայությունը, ինչպես նաև նրանց ինքնության և մշակույթի պահպանումը, նրանց իրավունքների և ազատությունների պահպանումը։

Էրդողանը նաև կողմ է հանդես եկել Դոնբասի հակամարտության խաղաղ ու շուտափույթ կարգավորմանը։