Դոնատելա Վերսաչեն 20 ննջասենյակ և 12 լոգասենյակ ունեցող առանձնատուն է ձեռք բերել


12:00 , 8 օգոստոս, 2019

Իտալացի մոդելյոր Դոնատելա Վերսաչեն Մաջորե լճի ափին առանձնատուն է ձեռք բերել, հաղորդում է Mansion Global պարբերականը։

Նշվում է, որ գործարքի արժեքը կազմել է 4․8 մլն եվրո։ Խոսքը 15 հազար ք/մ տարածքով առանձնատան մասին է՝ լողավազանով, այգիներով և ֆուտբոլի դաշտով։ Տունն ունի 20 ննջասենյակ և 12 լոգասենյակ։

Նախկինում հաստատությունում հյուրանոց է գործել, որտեղ հյուրընկալվել են շատ հայտնիներ։ Դոնատելա Վերսաչեի նոր տունը հայտնի է իր պատմական բուխարիով, որը զարդարված է 20-րդ դարի հայտնի գրողներ Էռնեստ Հեմինգուեի և Թոմաս Մանի ինքնագրերով։