«Գահերի խաղ»-ի ստեղծողները լքել են HBO-ն


10:17 , 8 օգոստոս, 2019

«Գահերի խաղը» սերիալի ստեղծողներ Դևիդ Բենիոֆը և Դենիել Բրեթ Ուայսը որոշել են լքել HBO-ն և պայմանագիր ստորագրել Netflix-ի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Պայմանագրի գումարը 200 մլն դոլար է։

Նշվում է, որ նրանք ընկերության համար նոր հեռուստանախագծեր կմշակեն։

Հայտնի չէ, թե խոսքն ինչ նախագծերի մասին է։

Նրանք HBO-ին շնորհակալություն են հայտնել համագործակցության համար։