Քիմ Քարդաշյանը լոբբինգ է արել իր հաճախորդին սպանած սեքս-ստրկուհու ազատ արձակման համար


00:38 , 8 օգոստոս, 2019

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու երգչուհի Ռիհաննան լոբբինգ են արել 16 տարեկանում սեռական ստրկության վաճառված եւ իր հաճախորդին սպանած Սինտոյիի Բրաունի ազատ արձակման համար, հաղորդում է Fox News-ը:

Սինտոյիին սպանության համար ցմահ ազատազրկման էր դատապարտվել, սակայն ամերիկացի աստղերի շնորհիվ նրան ազատ են արձակել 15 տարվա բանտարկությունից հետո:

Բրաունն ազատազրկվել էր 2006թ. Թենեսի նահանգում անշարժ գույքի 43-ամյա գործակալ Ջոննի Ալենի սպանության համար: Քննիչների եզրակացության համաձայն՝ Սինտոյիին կրակել է Ալենի ծոծրակին, երբ վերջինս ցանկացել է նրա հետ փողի դիմաց սեքսով զբաղվել:

Ինքը՝ Բրաունը, ցուցմունք տալիս պատմել է, որ մարմնավաճառությամբ իրեն ստիպել է զբաղվել «Կտրված կոկորդ» մականունով սուտենյորը:

Աղջկա փաստաբանները հայտնել են, որ Բրաունը հոգեպես անհավասարակշիռ վիճակում է, քանի որ նրա մայրը մինչ նրա ծնունդը ալկոհոլից կախվածություն է ունեցել:

Եվ միայն հունվարին Թենեսիի նահանգապետ Բիլ Հեսլամը ներողամտություն է ցուցաբերել աստղերի լոբբինգից հետո:

Բրաունն ազատ է արձակվել պայմանով, որ չի խախտի դաշնային օրենքները կամ նահանգի օրենքները, աշխատանք կգտնի եւ կմասնակցի մշտական խորհրդատվական նիստերին՝ դատավճռի մեղմացման համար: