Հեռուստահաղորդավարը խորհուրդ է տվել, որ գեր մարդիկ մեռնեն՝ բյուջեն խնայելու համար


23:30 , 7 օգոստոս, 2019

BBC-ի հաղորդավար Մայքլ Բյուրեքը հայտարարել է, որ իշխանությունները չպետք է օգնեն ավելորդ քաշ ունեցող մարդկանց, և ավելի լավ է թողնել, որ նրանք մահանան, որպեսզի Առողջապահության ազգային ծառայությունը գումար խնայի՝ հայտնում է Sky News- ը:

Նրա խոսքով՝ ճարպակալումը չպետք է համարվի հիվանդություն, այժմ շատերն են ձգտում բուժվել: «Դուք գեր եք, քանի որ շատ եք ուտում», – եզրափակել է Բյուրեքը:

Բյուրեքը հավելել է, որ յուրաքանչյուր մարդ «ունի սխալ ընտրություն կատարելու ազատություն», և որ երկարակեցությունը պարտադիր չէ դարձնել կյանքի գլխավոր նպատակ:

Մի խոսքով չգիտեմ մինչև 2050թ-ը ֆուտբոլի աշխարհի առաջնության մեդալակիր կդառնանք թե չէ, բայց եթե կարողանանք հոլանդականի տիպի հասարկութուն կառուցենք, իսկապես կդառնանք երջանիկ և ազատ մարդկանց հասարակություն․․․