«Դեռ հուլիսին եմ գրել, որ այս ամենը կարող է տանել մեզ շատ ավելի վատ տեղ». Արա Վարդանյան (Photo)


22:02 , 7 օգոստոս, 2019
Դեռ հուլիսին եմ գրել, որ այս ամենը կարող է տանել մեզ շատ ավելի վատ տեղ։ Այո, միշտ հիշեք՝ վատից վատ կա։ Վարչապետի Արցախյան ելույթից հետո բոլորս ականատես եղանք թե ինչպես են առաջին Նախագահի ամենամտերիմները քարկոծում Փաշինյանին։ Բավականին զարմանալի էր դա տեսնել, հաշվի առնելով այն պարզ հանգամանքը, որ ներկայիս իշխանական թմի մի մեծ մաս հենց ՀԱԿ-ի համակիրներն են։ 
Լարումը կարող է ավելի ցայտուն դառնալ երբ լրանա Վարչապետի պաշտոնավարման մեկ տարին՝ այսինքն այդ պահից սկսած հենց իր իսկ պարլամենտական մեծամասնությունը կարող է բարձրացնել անվստահության հարցը և արդյունքում Վարչապետ նշանակել առաջին Նախագահի թեկնածուին։ Այդ ժամանակ նոր ամբողջական ավարտի կհասցվի տարիների ընթացքում մշակված ռեվանշի սցենարը։