«Իմ սիրելի հեղափոխական Մաո Ձե Դունից մի քանի կարևոր ցիտատներ». Ստեփան Դանիելյան


21:34 , 7 օգոստոս, 2019

Իմ սիրելի հեղափոխական Մաո Ձե Դունից մի քանի կարևոր ցիտատներ: Կարծում եմ դրանք օգտակար կլինեն Հայաստանի ներկայումս իշխող քաղաքական գործիչների համար

---
Եթե ուզում ես "դուրս գնալ", "դուրս գնա", եթե ուզում ես "օդ բաց թողնել", բաց թող, դրանից հետո քեզ թեթև կզգաս:

--
Որքան վատ, այնքան լավ:
--
Որքանով փորը դատարկ է, այնքանով երգը` զրնգուն:
--
Եթե կարծում եք, որ կարող եք, ապա կկարողանաք, եթե կարծում եք, որ չեք կարող - դուք ճիշտ եք:
--
Քաղաքական իշխանությունը ծնվում է հրացանի փողից:
--
Ստորին խավն ամենախելոքն է, ազնվականներն ամենահիմարներն են:
--
Մտավորականները հասարակության ամենաանկիրթ խավն է:
--

Ցանկացած հին իշխանություն երբեք, անգամ ճգնաժամային պահերին չի "ընկնի", եթե իրեն վայր չգցեն: