Disney-ը կնկարահանի «Տանը միայնակ» ֆիլմի ռեմեյքը. լրատվամիջոցներ


18:09 , 7 օգոստոս, 2019

Disney-ը կթողարկի «Տանը միայնակ» և «Գիշերը թանգարանում» ֆիլմերի ռեմեյքերը, գրում է The Hollywood Reporter-ը:

Պարբերականի տվյալների համաձայն, հանրաճանաչ ընտանեկան կատակերգությունների վերաթողարկմամբ Disney-ը հույս ունի ավելի շատ հանդիսատես ներգրավել իր հոսքային ծառայությունում:

Հայտնի է, որ « Տանը միայնակ»-ի նոր տարբերակը կվերաիմաստավորվի ժամանակակից իրողություններին համապատասխան:

Ֆիլմերի ռեմեյքերի թողարկման ամսաթիվը դեռ հստակեցված չէ: