Նիկոլ Փաշինյանը օգօոստոսի 5-ին Արցախը Հայաստան է և վերջ գոռալով ինչի՞ հասավ


15:47 , 7 օգոստոս, 2019

Ու այն որ կլիներ Ադրբեջանի արձագանք դա սպասելի էր: Հետաքրքիր է, իսկ մեր ԱԳՆ-ն ուշադիր լսե՞լ էր Փաշինյանին:

Եթե լսած լիներ պրոտոկոլային պատասխան հայտարարության մեջ հազիվ թե խոսք լիներ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին: ՀՀ ԱԳՆ արձագանքը ցույց է տալիս, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետի կողմից արված հայտարարությունները ոչ պլանավորված էին, ոչ համաձայնեցված ու խոհրդակցված ԱԳՆ-ի հետ:

Ստացվում է այդ ամենի թիրախը ներքին լսարանն էր, ստացվում է լայն զանգվածների ականջ շոյելն էր այս ամենի նպատակը: Սակայն ստեղծված իրավիճակից հիմա փաստորեն ԱԳՆ-ն փորձում է դուրս գալ, բայց համադրելով ՀՀ վարչապետի ու ՀՀ ԱԳՆ հայտարարությունները տեսնում ենք, որ ԱԳՆ մոտ այն լավագույնս չի ստացվում: Առնվազն շփոթ է առաջանում թե որտեղ է կապը:

Իսկ կա առհասարակ համագործակցություն ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԳՆ-ի: Աջ ձեռքը տեղյա՞կ է ձախի գործունեության մասին: