«Ի՞նչ պետք է անել Կրեմլում, կամ գոնե դրա մերձակայքում թաղվելու համար». Տարանտինոն զբոսնել է Կրեմլում (Photo)


01:03 , 8 օգոստոս, 2019

Tert.am-ը գրում է.

Ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու իր նոր՝ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի պրեմիերային, հաղորդում է tass.ru-ն:

Հաղորդվում է, որ Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին Տարանտինոյի հետ շրջայց է կատարել Կրեմլում։

Մեդինսկին Տարանտինոյին ցույց է տվել Կրեմլի ներքին տարածքը: Այնուհետև նա ռեժիսորի հետ Կրեմլի Մեծ պալատ է այցելել:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ռեժիսորը մեծ ոգևորությամբ է արձագանքել բոլոր պատմություններին և անընդհատ հարցեր է տվել:

«Ի՞նչ պետք է անել Կրեմլում, կամ գոնե Կրեմլի մերձակայքում թաղվելու համար»,-հետաքրքրվել է Տարանտինոն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ