Պորոշենկոն վերադարձել է Ուկրաինա


23:44 , 7 օգոստոս, 2019

Shantnews.am-ը գրում է.

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն այսօր գիշեր վերադարձել է Ուկրաինա, գրում է Strana.ua-ն:

Նշվում է, որ Պորոշենկոյի ինքնաթիռը թռել է Դուբայից օգոստոսի 6-ին, իսկ գիշերը՝ ժամը 2:30-ին, վայրէջք է կատարել Կիևի օդանավակայանում:

Պորոշենկոն մոտ մեկ շաբաթ առաջ էր հեռացել Կիևից, նրա մասին տեղեկություններ չկային:

Համացանցում տարածվել է տեսանյութ, թե ինչպես է վերջինս լքում օդանավակայանը: