Արցախի ԱԺ նախագահն ընդունել է բուլղարացի պատգամավորներին


13:21 , 7 օգոստոս, 2019

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը օգոստոսի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ուղեկցությամբ Արցախ ժամանած Բուլղարիայի Ազգային ժողովի  պատգամավորներ Վալերի Սիմեոնովին, Իորդան Ապոստոլովին: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:

Հանդիպման ընթացքում հյուրերը խոսել են նախօրեին Ստեփանակերտում տեղի ունեցած համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողության մասին և պատրաստակամություն հայտնել՝ աջակցել եղբայրական հայ ազգին՝ իրենց բոլոր նախաձեռնություններում:

Այնուհետև կողմերը քննարկել են Արցախի արտաքին քաղաքականությանը, ադրբեջանաղարաբաղյան հակամարտությանը, սպորտի և մշակույթի միջոցով ազգերի ինտեգրման հնարավորություններին վերաբերող հարցեր: