Հնդկաստանում տղամարդը կնոջը տանուլ է տվել թղթախաղում և թույլ տվել նրան բռնաբարել


15:01 , 7 օգոստոս, 2019

Հնդկաստանում տղամարդը պոկեր խաղալով «տանուլ է տվել» կնոջը և թույլ է տվել նրան բռնաբարել։ Այս մասին հաղորդում է NDTV հեռուստաալիքը։

Զոհի ամուսինն ընկերոջ և հարազատի հետ թղթախաղ է խաղալիս եղել։ Երբ տղամարդը որպես մրցանակ դրել է կնոջն ու պարտվել, մյուս երկու խաղացողները բռնաբարել են նրան։ Միջադեպից հետո կինը ծնողների մոտ է փախել, սակայն տղամարդը վերադարձել է նրա մոտ, ներողություն խնդրել՝ ասելով, որ ընդունում է իր սխալը։ Կինը ներել է նրան, սակայն տան ճանապարհին վերջինը կանգնեցրել է մեքենան՝ ընկերներին թույլ տալով կրկին բռնաբարել կնոջը։

Նշվում է, որ սկզբում ոստիկանությունը մերժել է գործ հարուցել։ Դա տեղի է ունեցել, երբ կինը դատարան է դիմել։