Քվենթին Տարանտինոն շրջել է Կրեմլի թանգարաններում


14:30 , 7 օգոստոս, 2019

Ամերիկացի ռեժիսոր Քվենթին Տարանտինոն, որը գտնվում է Ռուսաստանում կապված իր «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի պրեմիերայի հետ, Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկու հետ շրջել է «Մոսկովյան Կրեմլ» պետական պատմամշակութային թանգարան-արգելոցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հստակեցվում է, որ Տարանտինոյի համար շրջագայությունը կազմակերպել է հենց Մեդինսկին: Բացի այդ, նրանց է միացել նաև թանգարանի գլխավոր տնօրեն Ելենա Գագարինան:

«Ի՞նչ է պետք անել Կրեմլում թաղվելու համար, կամ գոնե Կրեմլի կողքին»,- հարցրել է ամերիկացի ռեժիսորը թանգարան այցելության ժամանակ: Նրան բացատրել են, որ դրա համար պետք է նվազագույնը թագավորական ընտանիքի անդամ լինել:

Օգոստոսի 7-ին Տարանտինոն, պրոդյուսերներ Շենոն Մաքինտոշի և Դեյվիդ Հեյմանի հետ միասին, կշփվի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և նույն օրը կմասնակցի իր ֆիլմի մոսկովյան պրեմիերային:

Հուլիսի 24-ին Տարանտինոն պատմել է, որ ցանկանում է երեխաներ ունենալ: Դա տեղի է ունեցել Ջիմի Քումեյլի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի պրեմիերային նվիրված հեռուստահաղորդման եթերում:

«Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը ռեժիսորի իններորդ աշխատանքն է: Ֆիլմը պատմում է իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել 1969-ին, Հոլիվուդի «ոսկե դարաշրջանի» մայրամուտին: Ֆիլմում նկարահանվել են Բրեդ Փիթը, Լեոնարդո Դի Կապրիոն, Ալ Պաչինոն, Քուրթ Ռասելը և Մարգո Ռոբին: