Մեգան Մարքլի լոսանջելեսյան բնակարանը վաճառքի է հանվել


14:00 , 7 օգոստոս, 2019

ԱՄՆ-ում գտնվող բնակարանը, որտեղ ապրել է ապաքա դքսուհի Մեգան Մարքլը, կարող է ձեռք բերել յուրաքանչյուրը, ով պատրաստ է դրա համար գրեթե 2 մլն դոլար վճարել։

Հոլիվուդում կարիերայի ընթացքում Մեգան Մարքլն ապրել է Լոս Անջելեսում գտնվող շքեղ բնակարանում։ Այն գտնվում է Հենքոք զբոսայգուց եւ Հոլիվուդի կենտրոնից ոչ հեռու։ 2011-2013թթ. նա բնակարանը կիսել է առաջին ամուսնու՝ պրոդյուսեր Թրեւոր Էնգելսոնի հետ:

Այժմ հնարավորություն կա ոչ միայն դիտելու՝ ինչ տեսք ուներ Մեգան Մարքլի բնակարանը, նախքան նրա՝ արքայազն Հարիի ընտրյալը դառնալը, այլեւ անհրաժեշտության դեպքում գնել այն։

Меган с первым мужем Тревором Энгельсоном

Ամուսնալուծությունից հետո Մեգանը տեղափոխվել է Կանադա, ուր մի քանի տարի զբաղված է եղել «Ֆորս մաժորներ» սերիալում նկարահանվելով։

будинок Меган Маркл Лос-Анджелес продаж

Լոսանջելեսյան անշարժ գույքը նրան այլեւս պետք չի եղել։ Դրանից հետո շենքի նոր տերը եւս որոշել է վաճառել այն։ 2017թ.-ին այն գնել են 953 289 ֆունտով։

Առանձնատունը 4 ննջասենյակ ունի, 3 լոգասենյակ, բուխարիով եւ մաքուր օդին ընթրիքի հարմարավետ տարածքով հյուրասնյակով։ Բնակարանի դիզայնը դասական ոճում է՝ վառ նկարներով ու դեկորի տարրերով։