Պոռնոաստղը մարդասպան է վարձել՝ ծնողական իրավունքները պահպանելու համար


13:24 , 7 օգոստոս, 2019

Պոռնոաստղ Լին Փլեզանթը փորձել է վարձել մարդասպանի՝ իր երեխայի հորը սպանելու համար, որպեսզի չկորցնի իր ծնողական իրավունքները: Այդ մասին հայտնում է The Sun- ը:

31-ամյա կնոջը հինգ մեղադրանքով սպառնում է 10 տարվա ազատազրկում, նա իրեն մեղավոր է ճանաչել: Նա ձերբակալվել է Վաշինգտոնի նահանգի օդանավակայանում անցյալ տարվա դեկտեմբերին Հավայան կղզիներից արձակուրդից վերադառնալիս և տուգանվել է 250 000 դոլարով:

2018-ի աշնանը Փլեզանթը, ըստ դատախազի, մի քանի անգամ զանգել է ենթադրյալ մարդասպանին, որի դերը խաղացել է ոստիկանության աշխատակիցը: Նա նաև Իդահոյից 2,5 հազար դոլարով ծրար է ուղարկել Մոնտանա, իսկ «պատվերը կատարելուց հետո» պետք է ևս այդքան գումար ուղարկեր։